ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Լուսանկարները զուգահեռաբար ներկայացնում են հուշարձանների նախկին տեսքն ու ներկայիս վիճակը

Լուսանկարները զուգահեռաբար ներկայացնում են հուշարձանների նախկին տեսքն ու ներկայիս վիճակը
13.10.2015 | 00:15

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Հայաստան՝ Ավետյաց երկիր» խորագրով լուսանկարներ-հետազոտությունների շարքը: Ներկայացվել են Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում գտնվող, մեր օրերում վտանգված հուշարձանների լուսանկարներ: Մեզ հետ զրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ վտանգված կարելի է համարել ՀՀ տարածքում մշակույթի նախարարության դիտայցերի ժամանակ վթարային որակված, քանդման ենթակա հուշարձանները: Արևմտյան Հայաստանում հուշարձանները բուլդոզերով հիմնովին ոչնչացվում են: Թուրքական կառավարությունը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հետևողական քաղաքականություն է իրականացնում:
Նույնը վերաբերում է Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձաններին: «Հայաստան՝ Ավետյաց երկիր» խորագրով լուսանկարների շարքը ներառում է նաև Արցախի ազատագրված տարածքներում գտնվող հուշարձանների լուսանկարներ, որոնք հիմնականում վթարային են ու հետևողականորեն վերականգնվում են: Ադրբեջանի տարածքում մնալու դեպքում դրանք ոչնչացվող հուշարձանների թվին էին դասվելու: Հուշարձանագետի բնորոշմամբ՝ ցեղասպանությունից հետո հայերի հետքն ուզում են ջնջել՝ մշակութային արժեքների ոչնչացմամբ: Լուսանկարները զուգահեռաբար ներկայացնում են հուշարձանների նախկին տեսքն ու ներկայիս վիճակը: Ոչնչացման ենթակա հուշարձանները հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը արձանագրել է 2001-2014-ին արված գիտարշավների ընթացքում:
Նա նկատում է, որ հակառակ պատկերն է Իրանի տարածքում: Լուսանկարներում երևում է մեր հարևան երկրի բարեհոգի վերաբերմունքը: Հայկական հուշարձաններն այստեղ պետական պահպանության ներքո են գտնվում։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ